Լիլիթ Պողոսյանը դուրս մնաց բադմինտոնի Եվրոպայի առաջնության հետագա պայքարից

16:43 - 26 Ապր, 2017

Երեկ Դանիայի Կոլդինգ քաղաքում մեկնարկել է բադմինտոնի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը 1/64-րդ եզրափակչում պարտվել է ֆին Նաննա Վայինիոյի հետ դիմակայությունում ՝ 11:21, 11:21:

Պողոսյանը մեկնարկային խաղից հետո դուրս է մնացել հետագա պայքարից: Նա Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Եվրոպայի առաջնությունում:

 

Լուսանկարը` Լիլիթ Պողոսյանի անձնական արխիվից 

Այլ նորություններ