Արկադի Մկրտիչյան․ Ավելի մոտեցանք մեր նպատակին

13:22 - 13 Օգո, 2017

Բասկետբոլի ԱԱ-2019-ի ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան (78:92) խաղից հետո մեր ընտրանու առաջատար խաղացողներից Արկադի Մկրտիչյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ խոսել է հաղթական խաղի մասին.

«Մենք ժամանել էինք հաղթանակի նպատակով։ Բոսնիա եւ Հերցեգովինայից կրած պարտությունից հետո մարզիչը մեզ շատ լավ էր տրամադրել խաղին։ Մենք հիանալի աշխատանք կատարեցինք պաշտպանությունում եւ դա տվեց իր արդյունքը։

Առաջին քառորդն ավելի բարդ ստացվեց, քան մյուսները: Կարեւորն այն է, որ հաղթանակ տոնեցինք եւ ավելի մոտեցանք մեր նպատակին»,- ասել է Արկադի Մկրտիչյանը։

                                   

Լուսանկարը՝ ՀԲՖ-ի

Այլ նորություններ