Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

10:15 - 12 Փետ, 2018

Հայաստանի բադմինտոնիստները փետրվարի 16-18-ը Կազանում կմասնակցեն Մ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Ավագ մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ Ռուսաստանում հանդես կգան Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը: Աղջիկները կպայքարեն մենախաղերում եւ զուգախաղերում:

Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ արդեն գիտեն, թե ովքեր են աղջիկների առաջին մրցակիցները եւ այժմ ուսումնասիրում են նրանց խաղերը: Պողոսյանի խոսքով՝ մեր բադմինտոնիստները լավ մարզավիճակում են եւ պատրաստ են Եվրոպայի առաջնությանը:

Ֆեդերացիայի գործադիր տնօրենը հայտնեց նաեւ, որ մեր առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը շարունակում է մարզվել եւ խաղալ Դանիայում:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի

Այլ նորություններ