Թուրքիայի Անկարա քաղաքում դեկտեմբերի 7 –ին կմենարկի բադմինթոնի միջազգային ավագ տարիքի պատանեկան մրցաշար: Պայքարին տոն կտան բալկանյան շուրջ 12 երկրների պատվիրակներ:
Մարզիչ Աննա Նազարյանի ուղեկցությամբ Հայաստանից մրցավայր կմեկնեն Էլեն Տիրատուրյանը,Անի Սահակյանը, Մանվել Հարությունյանը և Դավիթ Սարիբեկյանը: Թիմային-անհատական մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին