Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլը

18:26 - 26 Հուն, 2019

Եվրոպական խաղերի բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը հունիսի 26-ին անցկացրեց խմբային փուլի վերջին հանդիպումը։

Դանիայի ներկայացուցիչ Լինե Կյաերսֆելդի հետ պայքարում Պողոսյանը պարտություն կրեց՝ 0։2 (12։21, 3։21)։

Այսպիսով, Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը՝ A խմբում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Լիլիթ Պողոսյանը պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային` 0։2 (8։21, 6։21), իսկ երկրորդ խաղում հաղթանակ էր տարել Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի նկատմամբ՝ 2։0 (21:15, 23:21)։

Այլ նորություններ