Երիտասարդական ԱԱ․ Տիգրան Մինասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

20:15 - 17 Օգո, 2019

Տալինում ընթացող ըմբշամարտի երիտասարադական աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Տիգրան Միանասյանը պարտվեց բրնոզե մեդալի համար պայքարում։

Հայ ըմբիշի մրցակիցը իրանցի Պոյա Սուլատն էր, որին Մինասյանը զիջեց 0։2 հաշվով։ Հիշեցնենք, որ 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով առավելության էր հասել հնդիկ Վիջայ Վիջայի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյին։ Կիսաեզրափակչում Տիգրան Մինասյանը գոտեմարտել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Անվար Ալախիարովի հետ և լարված պայքարում զիջել 7:8 հաշվով։

Վերջինս դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Օգոստոսի 18-ին ոսկե մեդալի համար կգոտեմարտեն 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։

Այլ նորություններ