․ ․ ․ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

11:26 - 06 Հուլ, 2020

Տոկիոյի  քաղաքային իշխանությունը  նախապատրաստվում է  օլիմպիական խաղերին, համագործակցում է  ՄՕԿ - ի հետ, գնահատում է  աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը: Այս մասին հայտարարել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, ով  կրկին վերընտրվել է այդ պաշտոնում: 

<< Տոկիո – 2020 >> կազմկոմիտեն և Ճապոնիայի մայրաքաղաքի ադմինիստրացիան  պաշտոնապես հայտարարել են խաղերը պարզեցված ձևաչափով անցկացնելու տարբերակը: Մարզահանդեսը նախատեսում են կազմակերպել  երեք հիմնական սկզբունքով․ ապահովել անվտանգ  միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և  պարզեցնել խաղերի ձևաչափը։

Կազմկոմիտեի  կարծիքով  հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո  կդառնա  համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ: 

 

Այլ նորություններ