« ՓՅՈՒՆՒԿԸ » ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

11:47 - 23 Հոկ, 2023

Ավարտվեցին Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12 –րդ փուլի հանդիպումները: Ամրագրվեցին հետևյալ արդյունքները. «Վեստ Արմենիա» - «Արարատ»՝ 0:2, «Վան» - «Ալաշկերտ»՝ 2:1, «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:1, ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 1:3 և  «Ուրարտու» - «Նոա»՝ 1:0:

Մրցաշարային աղյուսակը 30 միավորով շարունակում է  գլխավորել «Փյունիկը» : «Ուրարտուն» ունի 26, «Արարատ-Արմենիան»՝ 23,  «Ալաշկերտը»՝   22, «Նոան»՝  21, «Արարատը»՝ 14, ԲԿՄԱ –ն ՝ 13, «Շիրակը»՝ 10,  «Վեստ Արմենիան » և «Վանը»՝ 7 –ական միավոր:  

13-րդ տուրի խաղերը նշանակված են հոկտեմբերի 24-26-ը:

 

Այլ նորություններ