ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենա է նվիրել ըմբիշ Ստեփան Սարգսյանին

18:30 - 27 Հուն, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենա է նվիրել Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանին՝ հայկական սպորտում մեծ ավանդ ունենալու համար:

Հունիսի 25-26-ը կայացավ հայտնի ըմբիշի անվան միջազգային 21-րդ մրցաշարը, որի ընթացքում տիտղոսակիր մարզիկին փոխանցեցին ՀԱՕԿ նախագահի պարգևը:

Հիշեցնենք, որ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ մրցաշարում հայ ըմբիշները նվաճել էին 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ