Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից

17:45 - 06 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները և թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտաարդության հարցերի նախարարի կողմից:

Հավաքականի բոլոր անդամները, ովքեր հայրենիքում են արժանացան ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է նման կարծ ժամանակահատվածում նման մեծ հաջողություն արձանագրել: Սա ամբողջ թիմի աշխատանքի արդյունք է»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Տիգրան Գյոկչյանը:

Եվրոպայի փոքր երկրների առաջանության խմբային փուլում Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին խաղում 83:64 հաշվով հաղթեց հյուրընկալող երկրի՝ Մոլդովայի թիմին: Երկրորդ խաղում հայկական թիմը 70:63 հաշվով պարտվեց Անդորրայի թիմին, որը այդ մրցաշարի ֆավորիտներից մեկն էր: Խմբային փուլի վերջին խաղում Տիգրան Գյոկչյանի սաները բացարձակ առավելությամբ գերազանցեցին Ուելսի թիմին (92:40):
Կիսաեզրափակչում Հայաստանի թիմը համառ և գեղեցիկ խաղում պարտության մատնեց Իռլանդիայի թիմին՝ 74:60 հաշվով:

Եզրափակչում Բասկետբոլի Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը և հաղթելով Անդորրային 79:71 հաշվով՝ առաջին իսկ մասնակցությունից դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն:

 ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ