Պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը 3 մեդալ են նվաճել

10:37 - 20 Հուլ, 2016

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Մովսեսյանը (42 կգ) և Մհեր Մարկոսյանը (85 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ, իսկ Վազգեն Թևանյանը (58 կգ) եզրափակչում պարտվել է ռուս Ալի Շերիևին և բավարարվել արծաթե մեդալով:

Բրոնզե մեդալին մոտ էր նաև 50 կգ քաշային Հարություն Մանուկյանը, ով համառ պայքարում 1:2 հաշվով զիջեց ադրբեջանցի մրցակցին:

Հուլիսի 20-ին մրցագորգ են դուրս գալու 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ