Առավել վստահ էի հրում վարժությունում. Սոնա Պողոսյան

22:00 - 12 Օգո, 2016

Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը գոհ է Օլիմպիական խաղերում իր ցույց տված արդյունքից, սակայն լարվածություն զգացել է։

«Մի փոքր լարվածություն ունեի, այդ իսկ պատճառով կորցրեցի պոկում վարժության երրորդ մոտեցումը՝ 100 կգ։ Առավել վստահ էի հրում վարժությունում։ Մարզումների ժամանակ բարձրացրել էի 125 կգ և վստահություն ունեի։ Ուրախ եմ և վստահություն ձեռք բերեցի, որ մասնակցում եմ մեծահասակների Օլիմպիական խաղերին։ Եվրոպայի առաջնությունում ինձ հաջողվեց պոկել 102 կգ և հրել 125 կգ»,- շեշտեց Պողոսյանը։

Կանանց 75 կգ քաշային կարգի B ենթախմբում Սոնա Պողոսյանը` երկամարտի 223 արդյունքով գրավեց 3-րդ տեղը։

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր` Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ