Մարտի 24-ից 30-ը Սեւաստոպոլում կանցկացվի առագաստանավային սպորտի «Սեւծովյան նավատորմի հրամանատարի մրցանակ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Նրանք կներկայանան «Օպտիմիստ» առագաստի մեկտեղանոց դասում:
Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ ֆեդերացիայի մարզչական խորհուրդն ավելի ուշ կհայտնի մրցաշարին մասնակցող մեր առագաստանավորդների անունները:
Նրանք հիմա մարզվում են ծածկած տարածքում` պահպանելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը:
Հուլիսին և օգոստոսին Սեւանում կանցկացվեն հանրապետության երիտասարդների, պատանիների և մեծահասակների առաջնությունները.
«Պայմանավորվածություն ունենք վրացի գործընկերների հետ: Օգոստոսի կեսերին նրանք կգան այստեղ` մասնակցելու Աշոտ Ավետիսյանի հուշամրցաշարին, որից հետո մենք կմենկնենք Վրաստան` Փոթիում և Թբիլիսիում կայանալիք մրցաշարերին»,- նշեց Սմբատ Հակոբյանը:
Լուսանկարը` ՀՀ առագաստանավային սպորտի ֆեդերացիայի