«Արարատ»-ը «Գոմել-2»-ի հետ խաղերում հավասարեցրեց հաշիվը

09:25 - 19 Փետ, 2017

Երեւանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչում երեկ «Գոմել-2»-ի հետ երկրորդ խաղում հաղթանակ տարավ՝ 6:2 (2:1, 1:1, 3:0) եւ հավասարեցրեց ընդհանուր հաշիվը:

Գոլի հեղինակներ դարձան` Եվգենի Դյոմինը(3), Ստեփան Բեզբորոդովը, Ռոբերտ Կորչոխան, Վյաչեսլավ Դեգտյարյովը:

Խաղաշարի երրորդ և չորրորդ հանդիպումները կկայանան փետրվարի 20-ին եւ 21-ին` «Արարատ»-ի հարկի տակ` Օրշայում:

Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչև թիմերից մեկի երրորդ հաղթանակը:

Աղբյուրը` hockey.by

Լուսանկարը` «Արարատ»  հոկեյի ակումբի Вконтакте պաշտոնական էջից

Այլ նորություններ