Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին

23:24 - 22 Փետ, 2017

Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի միջազգային մրցաշարը: Այսօր ռինգ է մտել Հայաստանի 3 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 2-րդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել քառորդ եզրափակչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր պարտություն է կրել միայն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը:

Վաղը մրցաշարում կմեկնարկի 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից:

Այլ նորություններ