Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Հայաստանի 5 աթլետներ

12:06 - 03 Մար, 2017

Մարտի 3-5-ը Բելգրադում անցկացվում է ծածկած մրցատարածությունում Եվրոպայի առաջնությունը: Մեր երկիրը մայրցամաքի առաջնությանը կներկայացնի 5 մարզիկ: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Սերբիայի մայրաքաղաքում հանդես կգան Լևոն Աղասյանը (եռացատկ), Տիգրան Մկրտչյանը (վազք, 800մ), Երվանդ Մկրտչյանը (վազք, 1500մ), Գայանե Չիլոյանը (վազք, 60մ) և Ամալյա Շարոյանը (վազք, 400մ և հեռացատկ):

Հավաքականի հետ միասին Սերբիա են մեկնել ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և մարզիչ Արսեն Պետրոսյանը:

Լուսանկարը` Ռոբերտ Էմմիյանի անձնական արխիվից

Այլ նորություններ