Մարտի 5-ին Բելգրադում ավարտվեց ծածկած մրցատարածությունում Եվրոպայի ձմեռային առաջնությունը:
Հայաստանից մասնակցում էր 5 մարզիկ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնեց, որ մեր մարզիկներին չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլը:
Եռացատկում Լևոն Աղասյանը, երեք անգամ 0 միավոր ստացավ:
Ամալյա Շարոյանը 400 մետրը վազեց 56.07 վայրկյանում, իսկ հեռացատկին չմասնակցեց վնասվածքի պատճառով:
Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցների արդյունքներն են. Գայանե Չիլոյան (վազք, 60մ)` 7.58, Տիգրան Մկրտչյան (վազք, 800 մ)` 1.53.54, Երվանդ Մկրտչյան (վազք, 1500 մ)` 3.54.53:
Լուսանկարը` Ռոբերտ Էմմիյանի անձնական արխիվից