Անաստասիա Գալուստյանը աշխարհի առաջնությունում մտավ եզրափակիչ փուլ

17:12 - 29 Մար, 2017

Այսօր Հելսինկիում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Ֆինլանդիայի մայրաքաղաքում սառույցն առաջինը տրամադրվեց մենասահորդուհիներին: 37 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը:

Հայ գեղասահորդուհին, կարճ ծրագրում վաստակեց 55.20 միավոր եւ տեղ ապահովեց եզրափակչում, որտեղ մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:

Աղբյուրը` isu.org

Այլ նորություններ