Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այսօր` մրցման վերջին օրը, հենացատկեր վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը (14.583 միավոր):
Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը (14.933 միավոր):
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրեց վեց մարմնամարզիկ` Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արմեն Պետրոսյանը եւ Վիգեն Խաչատրյանը: Նրանցից միայն Մերդինյանին հաջողվեց կանգնել պատվո հարթակին` դառնալով բրոնզե մեդալակիր: