Հանդբոլ. ՖԻՄԱ-ն պաշտպանեց չեմպիոնի կոչումը

16:09 - 05 Մայ, 2017

Երեւանում ավարտվեց հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Այս տարի եւս չեմպիոն դարձավ ՖԻՄԱ-ն, երկրորդ տեղը զբաղեցրեց «Վանաձորը», երրորդը` «Արցախը»:

Մրցումային վերջին օրը «Գորբունով» ՀԱ-ն կրկին տեխնիկական պարտություն կրեց խաղին չներկայանալու պատճառով: Ըստ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի առաջնության կանոնակարգի ` ՖԻՄԱ-ին գրանցվեց հաղթանակ 10-0 հաշվով:

Մյուս խաղերում ԲԿՄԱ-ն զիջեց ԵրՊԻ-ին՝ 24-37, իսկ «Արցախը» պարտվեց «Վանաձորին»` 28-36:

Ազգային առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսին կմասնակցի զարգացող երկրների աշխարհի առաջնությանը։

Այլ նորություններ