Այսօր առավոտյան բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Ուկրաինայի Խարկով քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Մրցաշարի վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը կկայանա հունիսի 16-ին:
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Հովհաննիսյանը (49 կգ քաշային), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: