ԵԱ. Մարգարյանն ու Մանասյանն անցել են 1/8 եզրափակիչ

23:17 - 17 Հուն, 2017

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ են մտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ Նարեկ Մանասյանը։ Մեր երկու մարզիկները հաղթել են եւ մտել 1/8 եզրափակիչ։

Մարգարյանը մեկնարկային մենամարտում հաղթել է Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիին, իսկ Մանասյանը՝ թուրք Ակսին Բուրակին:

Այլ նորություններ