«Գանձասար-Կապան»-ը նույնպես պարտությունով մեկնարկեց Եվրոպա լիգայում

12:28 - 30 Հուն, 2017

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Գանձասար-Կապան»-ը Մոնտենեգրոյում հանդիպել է տեղի «Մլադոստի» հետ եւ պարտվել 0:1 հաշվով:

57-րդ րոպեին տասնմեկ մետրանոց հարվածով միակ գոլի հեղինակ դարձել է Միլան Դուրաշիչը:

Ավելի վաղ Եվրոպա լիգայի մեկնարկային խաղերում պարտվել էին Գյումրիի «Շիրակը» եւ Երեւանի «Փյունիկը»:

Հայկական ակումբների պատասխան խաղերը կկայանան հուլիսի 6-ին:

 

 

Լուսանկարը` «Գանձասար-Կապան» ՖԱ

Այլ նորություններ