Հայ մարզիկները կմասնակցեն 23-րդ սուրդլիմպիկ խաղերին

09:51 - 14 Հուլ, 2017

Հուլիսի 18-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կանցկացվեն 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ):

Մասնակիցները կմրցեն 21 մարզաձեւերում, այդ թվում հինգ թիմային:

Թուրքիայում Հայաստանի հավաքականը կներկայացնի տասը ըմբիշ եւ երկու ձյուդոիստ: Այս օրերին հայաստանցի սուրդլիմպիկների թիմն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Այլ նորություններ