ԵԱ. Բասկետբոլի երիտասարդական հավաքականը երկրորդ պարտությունը կրեց

19:28 - 15 Հուլ, 2017

Ռումինիայում ընթացող բասկետբոլի Մ 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց։

A ենթախմբում Վիգեն Էսկիջյանի սաները 56-67 հաշվով զիջեցին Բելառուսի թիմին։

Հայ բասկետբոլիստները հաջորդ խաղը կանցկացնեն հուլիսի 18-ին՝ Լեհաստանի ընտրանու հետ։

Այլ նորություններ