Արթուր Աբրահամը չկարողացավ նվաճել IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

14:46 - 16 Հուլ, 2017

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ IBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում բրիտանացի Քրիս Յուբենկ կրտսերի եւ Արթուր Աբրահամի միջեւ աշխարհի չեմպիոնական մենամարտը:

Այն տեւեց 12 ռաունդ եւ մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվեց Յուբենկի հաղթանակով:

37-ամյա Աբրահամը պարտվեց 6-րդ անգամ: Մինչ այդ, նա տարել էր 46 հաղթանակ, որից 30-ը` նոկաուտով:

Այլ նորություններ