Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակակիր դարձավ միայն երևանցի Արամ Ավագյանը / 56 կգ / : Նա մտավ կիսաեզրափակիչ և դարձավ բրոնզե մեդալակիր: Բացի այդ Արամ Ավագյանին շնորհվեց նաև հոկտեմբերին Դոհայում անցկացվելիք աշխարհի առաջնության մասնակցի ուղեգիր: Հարկ է նշել ,որ Արամը Սամոկովում կրկնեց 2013թ. իր ցույց տված արդյունքը:
Դոհայում հանդես գալու իրավունքի արժանացավ նաև Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /: Նա միանգամից մենամարտեց քառորդ եզրափակիչում ու պարտվեց: Լավ է , որ նրա անգլիացի մրցակիցը հասավ եզրափակիչ ,որի շնորհիվ Կորյունին տրվեց Դոհայի ստուգատեսին մասնակցելու իրավունք: