Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը

13:15 - 10 Օգո, 2017

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:

Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն՝ Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ),  եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:

Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:

Այլ նորություններ