ԵԱ. Աիդա Մանուկյանը փոքր բրոնզե մեդալի արժանացավ

14:07 - 30 Սեպ, 2017

Կոսովոյի մարյաքաղաք Պրիշտինայում ավարտվում է ծանրամարտի Մ 15 եւ Մ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մ 17 տարեկան աղջիկների 75 կգ քաշային կարգում Աիդա Մանուկյանը երկամարտի 175 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Բայց, Աիդան փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 82 կգ: Հրում վարժությունում նա ցույց տվեց 93 կգ արդյունք (7-րդ տեղ):

Այլ նորություններ