Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Ա լիգայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումները:
«Արթիկը» տարել է առաջին հաղթանակը՝ սեփական հարկի տակ 87-69 հաշվով առավելության հասնելով «Գրանդ Սպորտի» նկատմամբ: «Արցախը» տնային խաղում 82-63 հաշվով հաղթել է «Ինժեներին»:
Տուրի վերջին խաղում ՖԻՄԱ-ն լարված պայքարում 76-75 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ: