ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լեւոն Արոնյանն առաջատար է եզրափակիչ տուրից առաջ

11:21 - 25 Նոյ, 2017

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ավարտվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլը: Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ:

Հայաստանցի գրոսմայստերը 5 միավոր ունի եւ կես միավորի տարբերությամբ գերազանցում է ինը շախմատիստի:

Այսօր կայանալիք վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ