Շախմատ. Ռոբերտ Հովհաննիսյանը միավորներ չի կորցնում

12:30 - 15 Հուն, 2018

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ տուրը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը տարավ հերթական հաղթանակը եւ հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երրորդ տուրի արդյունքները. Ռոբերտ Հովհաննիսյան-Հովհաննես Գաբուզյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան-Զավեն Անդրիասյան, Մանուել Պետրոսյան-Տիգրան Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան-Սամվել Տեր-Սահակյան՝ ոչ-ոքի, Կարեն Գրիգորյանն ազատ էր:

Մրցաշարային աղյուսակ. Հովհաննիսյան՝ 3 միավոր, Փաշիկյան՝ 2, Հարությունյան, Մ. Պետրոսյան, Սարգսյան՝ 1.5-ական, Գաբուզյան, Տ. Պետրոսյան, Տեր-Սահակյան, Մարտիրոսյան, Գրիգորյան՝ 1-ական, Անդրիասյան՝ 0.5:

Այսօր կայանալիք չորրոդ տուրում միմյան հետ կխաղան. Տ. Պետրոսյան-Մարտիրոսյան, Գաբուզյան-Մ. Պետրոսոյան, Անդրիասյան-Հովհաննիսյան, Հարությունյան-Սարգսյան, Գիրգորյան-Փաշիկյան, Տեր-Սահակյանն ազատ է:

Այլ նորություններ