Երեկ կայացել է բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 10-րդ տուրի երկու հանդիպում։
«Ուրարտուն» շարունակում է հաղթարշավը։ Ա լիգայի առաջատարը տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը։ Այս անգամ «Ուրարտուն» սեփական հարկի տակ 92։66 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկամամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայկազ Գրիգորյանը («Շիրակ»), որը վաստակեց 31 միավոր։
ՖԻՄԱ-ն իր խաղադաշտում չափազանց լարված եւ հավասար պայքարում 94-83 հաշվով հաղթեց «Արցախին»: Այս խաղում ամենաարդյունավետը Մխիթար Վարդանյանն էր (ՖԻՄԱ)՝ 32 միավորով:
10-րդ տուրի վերջին՝ «Գրանդ Սպորտ»-«Ինժեներ» խաղը կկայանա հունվարի 25-ին։