Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Արսենալում»

22:35 - 22 Հուն, 2018

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Վերջապես «Արսենալը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության հասան ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաաղմկոտ գործարքի շուրջ։  Հենրիխի տրանսֆերում ընդգրկված է Ալեքսիս Սանչեսը, որը հայ ֆուտբոլիստի փոխարեն «Արսենալից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Դեռեւս հայտնի չէ, թե որ համարով է Մխիթարյանը հանդես գալու լոնդոնյան ակումբում։

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել էր 2016 թվականին, որի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող։

Այլ նորություններ