Մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը

13:10 - 09 Նոյ, 2015

Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում նոյեմբերի 12-16-ն կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը: Հոբելյանական՝ 40-րդ, աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը և այլք:

Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյան: Հավաքականը Մարոկկո կմեկնի նոյեմբերի 11-ին: Մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց, մարտականի' միայն տղամարդկանց 9-ական քաշային կարգերում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ:

Այլ նորություններ