Միքայել Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը

16:35 - 02 Փետ, 2018

Դահուկորդ Միքայել Միքայելյանը հունվարի 28-ից փետրվարի 2-ը Շվեյցարիայում մասնակցել է դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը:

10 կմ դասական ոճում հայ դահուկորդը 100 մարզիկների մեջ զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը: Սքիաթլոն 10+10 մրցաձեւում Միքայելյանը 23-րդն էր:

Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերից առաջ սա Միքայել Միքայելյանի վերջին մեկնարկն էր: Մի քանի օրից մեր պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա:

Այլ նորություններ