Հայաստանի առաջնությունում ձեւավորվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը

21:33 - 04 Փետ, 2018

ՀՀ ԿԱ մարզահամալիրում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը, որն անցկացվեց փոփոխված քաշային կարգերով եւ նոր կանոններով:

Առաջնության ավարտին պատանիների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջնության եւ մրցաշրջան 2018-ում անելիքների մասին.

«Բավականին համառ պայքարների ականատես եղա: Մասնակցում էր Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի 240 մարզիկ: Այս առաջնության արդյունքով ձեւավորվեց հավաքականի կազմը, որը փետրվարի 19-ից 20-ը Կիեւում կմասնակցի միջազգային մրցաշարի: Դրանից հետո հավաք ենք անցկացնելու Ծաղկաձորում: Անմիջականորեն նախապատրաստվելու ենք Խորվաթիայում՝ աշխարհի եւ կրկին Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որը պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Տասը քաշային կարգերից օլիմպիական են 45, 51, 60, 71 եւ 92 կգ քաշային կարգերը: Ընդ որում, այստեղ էլ սահմանափակում կա. յուրաքանչյուր երկիր ներկայացուցիչ կարող է ունենալ երկու քաշային կարգում», -ասաց մարզիչը:

Գագիկ Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ Բուենոս Այրեսում եւս Հայաստանը ըմբիշ կունենա եւ նախորդ երկուսում ձեւավորված ավանդույթը չի խախտվի: Իսկ դրա համար պետք է աշխատել:

Այլ նորություններ