Փհենչհան-2018. Ճապոնացի մարզիկի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել

10:35 - 13 Փետ, 2018

Ճապոնացի Կեի Սաիտոն 23-րդ ձնեռային օլիմպիական խաղերում առաջին մարզիկն է, որի դոպինգ թեստը դրական արդյունք է ունեցել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Լրատվամիջոցը նշում է, որ 21-ամյա մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել է արգելված միզամուղ:

Սաիտոն այսօր պետք է մրցեր շորթ-տրեկի տղամարդկանց 5000 մ մրցատարածությունում, սակայն CAS-ը հայտարարել է, որ ճապոնացի մարզիկի մրցելույթները դադարեցվել են մինչեւ վերջնական քննության արդյունքը: Սաիտոն սեփական կամքով լքել է օլիմպիական ավանը, սակայն պնդում է, որ ինքն անմեղ է եւ մաքուր.

«Ես ցնցված եմ, քանի որ երբեք չեմ փորձել օգտագործել արգելված նյութեր, նույնիսկ դրանց կարիքը չեմ ունեցել: Ես պետք է ապացուցեմ իմ անմեղությունը: Չեմ ցանկանում վնասել իմ թիմին, այդ պատճառով ընդունեցի նման որոշում»,- հայտարարել է մարզիկը:

Այլ նորություններ