Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 15 մարզիկով կմեկնի Վրաստան

11:20 - 11 Նոյ, 2015

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական թիմը նոյեմբերի 12-15-ը մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք  միջազգային մրցաշարին, որին կմասնակցեն 4-5 պետությանների ներկայացուցիչներ:

Հայաստանի երիտասարդական ընտրանին կներկայանա 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր): Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի թիմերը:   

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ