Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 3 մարզիկով

14:48 - 13 Նոյ, 2015

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում նոյեմբերի 13-15 անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի մինչև 23-տարեկանների առաջնությունը: Հայաստանը Բրատիսլավայում կներկայացնեն 60 կգ քաշային կարգի Հովհաննես Ալեքսանյանը, Գարիկ Հարությունյանը և 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը:

Մրցումային առաջին օրը տատամի դուրս կգան 48 կգ, 52 կգ, 57 կգ,60 կգ և 66 կգ քաշային կարգը ներկայացնող մարզիկները: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 400 ձյուդոյիստ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ