Առաջիկա Եվրոպայի առաջնությանը կնախապատրաստվի Կարապետ Չալյանը

17:20 - 27 Փետ, 2018

Հունահռոմեական ըմբշամարտում թեժ մրցակցություն է ընթանում 77 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնություն մեկնելու է Կարապետ Չալյանը.

«Ես հարցադրումն ավելի վաղ էի արել. 77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Կիեւում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին եւ նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը», - ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Այլ նորություններ