«Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: 5 ժամից ավելի տեւած պարտիան ավարտվեց 68-րդ քայլում:
Ֆաբիանո Կարուանան սպիտակներով հաղթեց Սերգեյ Կարյակինին եւ 4 միավորով դարձավ միանձնյա առաջատար:
Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը: Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերն հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: