Բաթումիում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր` հոկտեմբերի 1-ին նշանակված են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Բելառուսի,իսկ կանանցը` ԱՄՆ-ի թիմի հետ: Նախորդ` 6-րդ տուրում տղամարդկանց մեր ընտրանին 3,5:0,5 հաշվով հաղթել է Մակեդոնիայի պատվիրակներին և 10 միավորով բաժանում է 4-13-րդ տեղերը: Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել ռուսների նկատմամբ: Մեր շախմատիստուհիները վաստակել են 11 միավոր և ԱՄՆ-ի ու Վրաստանի հավաքականների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
ՀԱՕԿ լրատվական բաժին