Հոկտեմբերի 6-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի կունենա օլիմպիական պատանեկան ամառային երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցների շարքում կլինեն նաև Հայաստանի պատվիրակները: Նրանք արդեն մրցավայրում են: Օլիմպիական ավանում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձին մարզաձևերի պատասխանատուները աշխատանքային հանդիպումներ են ունենում միջազգային համապատասխան մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Մարզիկներն իրենց մարզիչների ղեկավարությամբ անցկացնում են նախապատրաստական մարզումներ: Բոլորի տրամադրությունը բարձր է և պատրաստ են մեկնարկի: Առաջինը ասպարեզ կելնեն /հոկտեմբերի 7-ին/ ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը /55կգ /, լողորդ Արթուր Բարսեղյանը և հրաձիգ Հայկ Բաբայանը:
Հիշեցնենք ,որ մեր երկրի պատանի ութ օլիմպիականները կմրցեն յոթ մարզաձևերում: Հայաստանը յոթ ժամով առաջ է Արգենտինայից: Ամսվա միջին ջերմաստիճանը +19 +22 աստիճան է:
ՀԱՕԿ լրատվական բաժին