Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

11:53 - 16 Հոկ, 2018

Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում այսօր հնչել է հայոց հիմնը, մեր եռագույնը ծածանվել է բոլորից վեր: Մրցումների մեկնարկային օրը փայլուն է հանդես եկել գերծանր քաշային Դավիթ Դադիկյանը, ով երիտասարդների պայքարում ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ: Ընդ որում, հաղթանակած հայ մարզիկը նաև հայոց բանակի զինվոր է:

Այլ նորություններ