Լեհաստանի Զամոսկ քաղաքում շարունակվում են զուգահեռաբար անցկացվող Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները: Այսօր` հոկտեմբերի 25-ին մրցահաթակ կելնեն էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը /85 կգ/ և գյումրեցի Հակոբ Մկրտչյանը /94 կգ, երկուսն էլ ` 23 տարեկան/: Նույն` 94 կգ քաշային կարգում /20 տարեկանների պայքարում/ հանդես կգան նաև գյումրեցի Սամվել Բաբակյանը և սամաղարցի Կարեն Ավագյանը:
ՀԱՕԿ լրատվական բաժին