Կանցկացվի Բ լիգայի առաջնություն

14:00 - 21 Նոյ, 2018

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կազմակերպել է և կանցկացնի  տղամարդկանց Բ լիգայի համապետական անդրանիկ առաջնությունը: Մեկնարկը կտրվի նոյեմբերի 24-ին: Հայտավորված է ութ թիմ: Մրցակարգը շրջանաձև է և այն կկայանա  երկու փուլով:

Բ լիգայի առաջնությանը  կմասնակցեն  Երևանի  << Թմբկաբերդ >>,  << Արագած - 2 >>, UCOM,  << Օրանժ ՊՖԱ >>,  << Գրանդ սպորտ >>,  <<Վետերաններ >>,  << Հայք»  >> և Գյումրիի  <<Գյումրի >> թիմերը:

Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանում: Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով կորոշվի լավագույն քառյակը, որի միջև  կայանալիք եզրափակիչ մրցաշարը ի հայտ կբերի բարձրագույն խումբ տեղափոխվող լավագույն  ակումբային թիմին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ