Մրցուղերթի կմեկնեն սուսերամարտիկները

11:15 - 23 Նոյ, 2018

Նոյեմբերի 30 –ին Հայաստանի երիտասարդ  խոցասուսերակիրներ  Էմմա Պողոսովան,  Էդուարդ Օվիկյանը և ճկասուսերակիր Մայքլ Հովհաննեսյանը կմեկնեն Ավստրիայի Մյոդլինգ քաղաք:Նրանք հանդես կգան  դեկտեմբերի 1-ին սկսվող մինչև 23 տարեկան սուսերամարտիկների  Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին: Մրցաշարը վարկանիշային է և համապատասխան քանակի  միավորներ վաստակող մարզիկները կստանան 2019թ. Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մայիսին անցկացվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկան սուսերամարտիկների առաջնությանը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ