Շնորհավոր նոր տարի

13:46 - 29 Դեկ, 2018

Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխատողներ, սպորտի վետերաններ, մարզասերներ:

Ավարտվում է  2018 թվականը: Այն արգասաբեր եղավ Հայաստանի մարզական կյանքում:

ՀԱՕԿ –ը բարձր է գնահատում մեր մարզիկների  խոսուն նվաճումները, որոնք մեծ ուրախություն և բերկրանք պատճառեցին աշխարհասփյուռ հայությանը:

Առջևում  նոր մրցաշրջանն է` 2019 թվականը: Նոր տարում մեր հավաքականներին նոր մարզական փորձություններ են սպասվում.  Եվրոպական մարզական երկրորդ խաղեր, ձմեռային և ամառային օլիմպիական երիտասարդական փառատոներ, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ,  Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարեր . . .

Գալիք մրցումներում Հայաստանի մարզիկ – մարզուհիներն անտարակույս կպայքարեն լավագույնների շարքում դասվելու համար և ինչպես միշտ, ասպարեզներում  կդրսևորեն օլիմպիական ոգի, արդար և  << մաքուր >> պայքար ու   կմրցեն  բարեկամության և ազնվության սկզբունքով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, շնորհավորում է մարզաշխարհի մարդկանց Ամանորը և Սուրբ ծնունդը:

Մարզաշխարհի սիրելի ներկայացուցիչներ. նոր տարին թող  Ձեզ բերի նորանոր հաղթանակներ, և թող ուրախություն,  երջանկություն,  համերաշխություն, խաղաղություն  պարգևի հայ ժողովրդին և մեր հայրենիքին:

 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե

 

 

Այլ նորություններ