Անժելա Սահակյանը միջազգային դոպինգ սպաների կազմում

13:24 - 23 Հուն, 2019

Մինսկում հունիսի 18 – 30- ը  կանցկացվեն եվրոպական երկրորդ մարզական խաղերը: Կազմկոմիտեն  միջոցառումը սպասարկող  միջազգային քսան   դոպինգ սպաների  կազմում ընդգրկել է նաև  հայաստանցի մասնագետ Անժելա Սահակյանին: Նա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի փորձառու մասնագետներից մեկն է և սպասարկել է 2018թ. Հարավային Կորեայում անցկացված  ձմեռային օլիմպիական խաղերը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ